Foto

ՀՀԿ-ական Արամ Կարապետյանը միակ ընդդիմադիր թեկնածուն է, որն իր հարազատ Մարտունի քաղաքում հաղթանակ է տարել ՔՊ-ի նկատմամբ

ՀՀԿ խորհրդի անդամ Արամ Կարապետյանը միակ ընդդիմադիր թեկնածուն է, որն իր հարազատ Մարտունի քաղաքում հաղթանակ է տարել ՔՊ-ի նկատմամբ, այս մասին հայտարարել է ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը։

«Ի պատասխան իշխանական քարոզչամեքենայի, որը փորձում է կոծկել իրականությունը, ինչպես նաև ընդդիմադիր ներկայացող որոշ տելեգրամյան ալիքների և անհատների՝ հստակ ասում եմ.

Ամբողջ Հայաստանում ՀՀԿ-ն միակ կուսակցությունն է, որը ՏԻՄ ընտրություններում կարողացել է քաղաքում հաղթել ՔՊ-ին։

ՀՀԿ խորհրդի անդամ Արամ Կարապետյանը միակ ընդդիմադիր թեկնածուն է, որն իր հարազատ Մարտունի քաղաքում հաղթանակ է տարել ՔՊ-ի նկատմամբ՝ չնայած իշխանությունների կողմից գործադրված վարչական ռեսուրսներին, ճնշումներին և ստեղծված անհավասար պայմաններին»,- նշել է Դանիելյանը։