Foto

Իսրայելից Ավստրիա թռչող ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ռումբի մասին ահազանգից հետո

Իսրայելից Ավստրիա ուղևորվող Austrian Airlines ավիաընկերության ինքնաթիռը ռումբի հնարավոր սպառնալիքի մասին ահազանգից հետո ստիպված է եղել փոխել երթուղին և վայրէջք կատարել Բուլղարիայում՝ Սոֆիայում, որտեղ ուղևորները տարհանվել են։ Այս մասին ասվում է Բուլղարիայի տրանսպորտի նախարարության հայտարարության մեջ։

Նախարարության տվյալներով՝ ինքնաթիռին ուղեկցելու համար Բուլղարիայի ռազմաօդային ուժերը օդ են բարձրացրել MiG-29 կործանիչ։ Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում, իսկ միջադեպի առնչությամբ հետաքննություն է սկսվել։


Ինքնաթիռում եղել է 51 ուղևոր և անձնակազմի վեց անդամ։