Foto

Կոնգրեսականները քննադատել են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ չկիրառելու՝ Թրամփի որոշումը

Թե՛ դեմոկրատ, թե՛ հանրապետական ​​կուսակցությունների օրենսդիրները քննադատել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ կասեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Այս տեղեկությունը հայտնում է Axios-ը։

Սենատում փոքրամասնության առաջնորդ Չակ Շումերը նշել է, որ այդ որոշումը «աջակցություն կցուցաբերի ռուսական տնտեսությանը»։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամ Դոն Բեյերը վարչակազմի դիրքորոշումը որակել է որպես կապիտուլյացիա Մոսկվայի առջև։ Միևնույն ժամանակ, ազդեցիկ դեմոկրատ սենատոր Ռիչարդ Բլումենթալը պնդել է, որ Թրամփի որոշումը որևէ կերպ պայմանավորված չէր ԱՄՆ ազգային անվտանգությանն առնչվող մտահոգություններով։

Կոնգրեսի հանրապետական ​​անդամների շրջանում նույնպես կան Թրամփի որոշման քննադատներ։

«ԱՄՆ-ը պետք է ուժեղացնի, այլ ոչ թե թուլացնի տնտեսական ճնշումը Ռուսաստանի վրա։ Մենք պետք է օգտագործենք մեր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները, այդ թվում՝ «Գրեմի ակտով» նախատեսված պատժամիջոցների լիարժեք կիրարկումը», – հայտարարել է Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենչ Հիլը։

Մեկ օր առաջ ԱՄՆ նախագահը հրահանգել էր կասեցնել Ռուսաստանի Դաշնությանը և նրա էներգակիրների հիմնական գնորդներին ուղղված լայնածավալ մաքսատուրքերի սահմանումը։ Այդ մաքսատուրքերը նախատեսված էին «Գրեմի ակտով», որը Թրամփը ստորագրել և օրենքի ուժ էր տվել դեռևս այս աշնանը։