Հոկտեմբերի 15-ին, ժամը` 21:00-22:00-ն Երևանի հեռուստաաշտարակը կլուսավորվի վարդագույնով` ի նշան կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի:
«Հեռուստաաշտարակի էլեկտրոնային վահանակին հեռարձակվող «Իմ առողջ մայրիկ» կարգախոսը նորից բոլորիս կհիշեցնի` հետազոտվենք, քանի դեռ չկա որևէ ախտանշան, նաև հորդորենք մեր մայրերին ու հարազատ կանանց հետազոտվել:
Կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամսվա շրջանակում առողջապահության նախարարության կողմից իրականացվող մի շարք միջոցառումներից է նաև հոկտեմբերի 16-18-ը «Մայր Հայաստան» հուշահամալիրի վարդագույնով լուսավորումը` ժամը 19:00-06:00:
Հետազոտվե՛նք և լինե՛նք առողջ»,-հայտնում են Առողջապահության նախարարությունից: