Foto

ՀԱՊԿ-ի «Արգելք-2026» զորավարժության շրջանակում զինծառայողները գործնական վարժանքներ են իրականացնում

Բելառուսի «Ստարոդորոժսկի» զորավարժարանում ՀԱՊԿ-ի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության ու բժշկական ապահովման համատեղ ստորաբաժանման զինծառայողները սկսել են գործնական գործողությունները՝ «Արգելք-2026» հատուկ զորավարժության շրջանակում։
Զորավարժության այս փուլում զինծառայողներն աշխատում են նշանակված տարածքը զբաղեցնելու, կենտրոնացման շրջանը ինժեներական առումով կահավորելու, քողարկման և համակողմանի ապահովման կազմակերպման, ինչպես նաև ՀԱՊԿ-ի Հավաքական խաղաղապահ ուժերի շահերից բխող խնդիրների կատարմանը համատեղ ստորաբաժանման ուժերն ու միջոցները նախապատրաստելու ուղղությամբ։
Ճառագայթային, քիմիական և կենսաբանական հետախուզության շրջանակում ՌՔՀՄ-8 հետախուզական քիմիական մեքենայի անձնակազմը ենթադրաբար վարակված տարածքից նմուշ է վերցրել և տեղափոխել դաշտային քիմիական լաբորատորիա՝ վտանգավոր կամ առանձնապես վտանգավոր վարակների առկայությունը ստուգելու համար։
Դաշտային քիմիական լաբորատորիայի համալիրը բաղկացած է երկու մոդուլից։ Առաջինը նախատեսված է նմուշներում թունավոր կամ ռադիոակտիվ նյութերի առկայությունը հայտնաբերելու, իսկ երկրորդը՝ կենսաբանական զենքի միջոցների և վտանգավոր վարակների հարուցիչների առկայությունը որոշելու համար

Զորավարժության ընթացքում լաբորատորիայի անձնակազմը նաև իրական ժամանակում հողի նմուշի պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) հետազոտություն է իրականացրել՝ օգտագործելով ԱՆԿ-32 նուկլեինաթթուների անալիզատորը, որը հնարավորություն է տալիս միաժամանակ ուսումնասիրել 32 նմուշ։

Զորավարժության շրջանակում մշակվում են կենսաբանական հետախուզության, նմուշների վերցման և վերլուծության, ինչպես նաև ամբողջական հատուկ մշակման իրականացման համատեղ գործողությունները։