ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել։
Տեսանյութին կից՝ վարչապետը գրել է․ «Ստորագրել և վավերացնել Խաղաղության համաձայնագիրը»։
Ըստ վարչապետի, պետք է առաջիկայում կենտրոնանալ Ադրբեջանի հետ նախաստորագրված Խաղաղության համաձայնագիրը ստորագրելու և վավերացնելու գործի վրա։
«Եվ, երբ դա տեղի ունենա, կարող ենք արձանագրել, որ դրել ենք Հայաստանի պետականության հարատևության անկյունաքարը»,- ասել է վարչապետը։









