Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, կրակոցներ են հնչել Երևանում, ինչի հետևանքով կան վիրավորներ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 01:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանությունում, Երևանի քրեական ոստիկանությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայքային ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Խաչատուր Աբովյանի թանգարանի մոտակայքում սեփական տներից մեկիմոտ կրակոցներ են հնչել ինչի հետևանքով Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը 2 հոգու հրազենային վնասվածքով տեղափոխել են Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ։
Շտապօգնության բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել նրանց, ապա տեղափոխել են հիվանդանոց, իսկ ևս մեկ հոգու էլ տեղափոխել են Թբիլիսյան խճուղուց, ժողովրդին հայտնի լամպերի գործարանի խաչմերուկից։
Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի բժիշկներին հնարավոր է եղել փրկել իրենց մոտ տեղափոխված 2 վիրավորների կյանքը։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։









