Foto

Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է, որ հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ կլինեն Վայոց ձորի Ջերմուկում, որտեղ առաջադրվել են ՔՊ-ն և «Ապրելու երկիրը»։ Վերջինիս համայնքապետի թեկնածուն 71-ամյա Ազատ Հովակիմյանն է («Բաբիս» ՍՊԸ), իսկ ՔՊ-ի ցուցակը գլխավորում է Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը, քանի որ, ըստ պարբերականի, սպասվում է մարզպետարանների լուծարում, և մարզպետները նոր դիրքեր են փնտրում։

Ցուցակի երկրորդն է Ջերմուկի գործող համայնքապետ Մանան Գեւորգյանը, երրորդը՝ «Նոր կյանք» առողջարանի գլխավոր բժիշկ Վարդան Սարգսյանը, ապա՝ ՍՊԱ մենեջեր Հրայր Մկրտչյանը, փոխտնօրեն Տաթեւիկ Օհանյանը։