Foto

Ադրբեջանցին ձերբակալման ժամանակ դիմադրություն ցույց չի տվել. դիվերսանտ չէր. Պապիկյանը Շաքիի միջադեպին անդրադարձավ

Շաքի ներթափանցած ադրբեջանցին ձերբակալման ժամանակ դիմադրություն ցույց չի տվել. դա արդեն իսկ ցուցիչ է, որ նա դիվերսանտ չէր, ԱԺ-ում հայտարարեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Պապիկյանի խոսքով՝ թերացումներ, բնականաբար, եղել են. «Այդ թերացումները ունեցել են և կունենան հետևանքներ, բայց ամբողջական հետևանքների մասին կարող ենք խոսել ծառայողական քննությունից հետո»։

Նա նշեց նաև, որ մանրամասներ հնարավոր կլինի տրամադրել ծառայողական քննությունից և քննչական գործողությունների ավարտից հետո։