Քիչ առաջ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հաղորդել էր, որ կրակոցներ են հնչել մայրաքաղաքի Մինաս Ավետիսյան փողոցում, վիրավոր տղամարդ կա։
ՆԳՆ-ից պարզաբանում են տարածել տեղի ունեցածի առնչությամբ, սակայն պաշտոնական հաղորդագրության մեջ կրակոցների մասին չեն հիշատակում։
Նշում են․
«ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբերը ձեռնարկում են միջոցառումներ Մինաս Ավետիսյան փողոցում տեղի ունեցած դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 17։25-ին, բժշկական կենտրոններից մեկից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ աջ ազդրի հատվածում առկա վնասվածքով շտապօգնության կողմից բուժօգնության է տեղափոխվել մեկ անձ։
Ըստ նախնական տվյալների՝ նշված անձը վնասվածք է ստացել Երևանի Մինաս Ավետիսյան փողոցում՝ վիճաբանության ընթացքում։ ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբերը ձեռնարկում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»։









