Foto

Ադրբեջանը երբեք չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները ու մտնելու է բոլորի տները

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․

«Ինքնիշխան հայկական պետությունը դադարում է գոյություն ունենալ, երբ.

◾️ պետությունը չի կարողանում պահպանել իր սահմանների անձեռնմխելիությունը,

◾️պետությունը չի կարողանում չեզոքացնել զինված թշնամու անարգել տեղաշարժը երկրի ներսում,

◾️պետությունը ռիսկ չի անում պատժել զինված թշնամուն, ով փորձել է սպանել (բայց հրաշքով միայն վիրավորել է) պետության քաղաքացիներին,

◾️պետությունը «ադրբեջանցիների հետ խաղաղություն է» թեզը չխախտելու համար այդ մասին չի տեղեկացնում սեփական քաղաքացիներին,

◾️պետությունը «բարի կամքի դրսևորում» ստի ներքո հանձնում է թշնամուն՝ առանց դրա դիմաց որևէ բան ստանալու, երբ սեփական տասնյակ քաղաքացիների թշնամու բանտերում են,

◾️պետությունը սահմանների ճեղքումը, երկրի տարածքի նվաճումը չի դարձնում իր գլխավոր մտահոգության թեման՝ փոխարենը թիրախավորելով սեփական քաղաքացիներին, ովքեր անհաշտ են այս ամենի հետ,

◾️պետությունը նույնիսկ ռիսկ չի անում որևէ կոշտ հայտարարություն անել։

Այս բոլոր դեպքերում չկա այլևս ինքնիշխան պետություն։ Ցավոք, երեկ Սյունիքում եղածը այս ամենը ևս մեկ անգամ ապացուցեց. չկա այլևս հայկական ազգային պետություն։

Ադրբեջանը երբեք, ոչ մի պայմանագրով չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները։
Ու մտնելու է բոլորի տները։ Եվ ձեզ հայկական պետության անունից հանդես եկողները չեն պաշտպանելու։
Չխաբվե՛ք քարոզին»։