Foto

46 հա անտառը մնաց նախկիններին․ ո՞վ է մեղավոր. Hetq.am

Ծաղկաձորի սկզբնամասում գտնվող 46 հեկտար անտառապատ հողերը չվերադարձվեցին պետությանը։ Դրանք ապօրինաբար էին սեփականաշնորհվել։ 8 տարի տևած դատական գործերի հիմնական մասն ավարտվել է բացասական ելքով։ Դատախազությունը համաձայն չէ Հակակոռուպցիոն դատարանի վճիռների հետ։ Իրավիճակն ավելի է բարդացել, քանի որ հողերի մի քանի սեփականատեր, օգտվելով այն հանգամանքից, որ գույքերի վրա արգելանք չկա, դրանք վաճառել են։

Ծաղկաձորի Մհեր Մկրտչյան փողոցում գտնվող անտառներն ապօրինի սեփականաշնորհվել էին 2007 թ․-ին, ինչը «Հետք»-ը բացահայտեց 2018 թ․-ին։ Դրանք ձեռք են բերել նախկին պաշտոնյաների հետ փոխկապակցված անձինք, այդ թվում՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վարորդը, թիկնապահը, Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի մերձավորը, Հրազդանի նախկին համայնքապետ Արամ Դանիելյանի կինը, Դանիելյանի խորհրդականը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Մարտուն Մաթևոսյանը և այլ պաշտոնյաներ։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։