Պորտուգալիայի հավաքականի ավագ, սաուդյան «Ալ Նասրի» 41-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն որոշել է ավարտել կարիերան ազգային թիմում։
Ուելսի թիմի դեմ Ազգերի լիգայի առաջին տուրի հանդիպումը վերջինն էր նրա միջազգային կարիերայում։ Պորտուգալիայի թիմը հաղթել էր 1:0 հաշվով։
Ռոնալդուն ազգային թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Ժեզուշի հետ տարաձայնությունների պատճառով լքել էր հավաքականի ճամբարը Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում։ Նախախաղային ասուլիսում Ժեզուշն ակնարկել էր, որ Դանիայի թիմի դեմ Ազգերի լիգայի երրորդ տուրի խաղում Ռոնալդուն խաղադաշտ դուրս չի գա։
Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականում մասնակցել է 234 հանդիպման, խփել 146 գոլ։









