Foto

Լոնդոն-Ստամբուլ չվերթի ինքնաթիռում ուղևորը կծել է բորտուղեկցորդուհուն և իր կողքին նստած կնոջը

Լոնդոնից Ստամբուլ մեկնող ինքնաթիռում արտասովոր միջադեպ է տեղի ունեցել։ Ուղևորը, ենթադրաբար ալկոհոլի ազդեցության տակ, կծել է բորտուղեկցորդուհուն և իր կողքին նստած կնոջը։ Միջադեպը տեղի է ունեցել «AJet» ավիաընկերության «VF-1990» չվերթի ժամանակ, որը Լոնդոնի Ստանստեդ օդանավակայանից մեկնում էր Ստամբուլի Սաբիհա Գյոքչենի օդանավակայան, փոխանցում է Ermenihaber.am-ը։

Կին ուղևորը պատմել է, որ այդ մարդը թռիչքի ժամանակ անհանգստացրել է իրեն և ինքն էլ այդ մասին հայտնել է բորտուղեկցորդուհուն։ Վերջինիս նախազգուշացումներից հետո էլ տղամարդը շարունակել է անհանգստացնել կնոջը։ Հերթական զգուշացման ժամանեկ էլ կծել է նրան ու բորտուղեկցորդուհուն։

Ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպից հետո օդաչուն կապ է հաստատել Սաբիհա Գյոքչենի անվան օդանավակայանի օդային երթևեկության կարգավարի հետ և տեղեկացրել դեպքի մասին: Օդաչուն նաև խնդրել է, որ ոստիկանության աշխատակիցները դիմավորեն ինքնաթիռին վայրէջք կատարելիս։

Ստամբուլի օդանավակայանում տղամարդը ձերբակալվել է և ներառվել «սև ցուցակում»։ Նրա դեմ բողոք է ներկայացվել, նրան արգելվել է թռչել տվալ ավիաընկերության ինքնաթռիներով։