Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ խաղաղության հաստատման պայմաններում Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները վերափոխվելու են։
Փաշինյանը «Известия»-ին տված մեկնաբանությունում նշել է, որ մինչև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը՝ Մոսկվայի և Երևանի հարաբերությունները շուրջ 90 տոկոսով կենտրոնացած էին անվտանգության հարցերի վրա։
«Այժմ, խաղաղության պայմաններում, տեղի կունենա Ռուսաստանի հետ հարաբերությունների վերափոխում»,- ասել է Հայաստանի վարչապետը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում, բանակցություններ էր վարել Նիկոլ Փաշինյանի հետ։ Քննարկումների առանցքում, ի թիվս այլ հարցերի, եղել էին Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու ծրագրերը։
Պուտինը նշել էր, որ ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին միաժամանակ անդամակցելն անհնար է, և կրկին առաջարկել էր Հայաստանում հանրաքվեի միջոցով լուծել այդ հարցը։ Հանդիպման ավարտին ՌԴ նախագահը Փաշինյանին հրավիրել էր Մոսկվա՝ երկու երկրների համագործակցության կոնկրետ հարցերը քննարկելու համար։









