«Անկախության տոնի կապակցությամբ, Վարչապետի միջնորդությամբ և Նախագահի հրամանագրով, օրինականության և հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի համար ՆԳ նախարարության մի շարք ծառայողներ արժանացել են պետական բարձր պարգևների»,- հայտնում են ՆԳՆ-ից։
ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով։
«Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով պարգևատրվել են․
ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Ոսկանյանը,
ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տաշիրի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արտակ Գուրջանյանը,
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի հատուկ սպառազինության և մարտավարության գնդի 1-ին գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Ռաֆիկ Ալոյանը,
ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 3-րդ դասակի ավագ պարեկ, ոստիկանության ավագ լեյտենանտ Հեղինե Լոռյանը,
Երախտագիտության մեդալով.
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Վարդան Մաթևոսյանը,
ՆԳՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Գևորգ Գալստյանը,
ՆԳՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ջրասուզակ Վահե Մելքոնյանը:









