Foto

Դրամահավաք՝ 44-օրյա պատերազմում անմահացած Յակով Սարգսյանի մոր բուժման նպատակով

Քրիստինե Բեգլարյանը Ֆեյսբուքում դրամահավաք է կազմակերպել քրոջ՝ Մարինե Սարգսայնի բուժման նպատակով։ Մարինե Սարգսյանը 44-օրյա պատերազմում անմահացած Յակով Սարգսյանի մայրն է։

«54-ամյա Մարինե Սարգսյանի շաբաթը սկսվում է Եռաբլուրից և ավարտվում Եռաբլուրում։ Լեյտենանտ Յակով Էրիկի Սարգսյանը (Яшка), զոհվել է 2020 նոյեմբերի 5-ին Շուշիի մատույցներում, Մարինեի միակ զավակն էր, որը չի թողել նույնիսկ հետնորդ։ Յակովի զոհվելուց և Արցախից բռնի տեղահանվելուց հետո Մարինեի մոտ ախտորոշվել է աուտոիմունային հիվանդություն և լյարդի ցիրոզ։

Այս տարի նա տարել է 2 վիրահատություն։Մարինեին ապրելու համար անհրաժեշտ է լյարդի հրատապ փոխպատվաստում Բելառուսի առաջատար կլինիկաներից մեկում։ Նա պետք է մեկնի օր առաջ։ Հակառակ դեպքում բժիշկները կյանքին տվել են հաշված ամիսներ։

Կյանքը փրկելու գինը հսկայական է՝ 56,272,000 դրամ։ «Հայորդի» բարեգործական հիմնադրամը խոստացել է հայթայթել 8,000,000 դրամ։ Չնայած Արցախից բռնի տեղահանված լինելուն՝ ընտանիքը կարողացել է հավաքել և տնտեսել է 3,700,000 դրամ։ Որպեսզի Մարինեն մեկնի վիրահատության, մեզ անհրաժեշտ է հաշված օրերի ընթացքում հավաքել մնացած 44,572,000 դրամը։

Միայնակ այս բեռը կրելն անհնար է, բայց միասին մենք կարող ենք հրաշք գործել։ Ձեր ցանկացած, անգամ ամենափոքր փոխանցումը և կամ տարածումը կենսական նշանակություն ունի ու ևս մեկ քայլով մոտեցնում է Մարինեի նպատակին՝ ապրելու։

Եթե այս պահին չեք կարող ֆինանսապես աջակցել, խնդրում ենք կիսվել այս դրամահավաքով։

Տարածելով այն կարող է հասնել մարդուն, որը կփրկի Մարինեի կյանքը։

Յակովը իր կյանքը առանց վարանելու նվիրաբերել է Հայրենիքի համար։

Օգնեք փրկել իր մոր՝ Մարինեի կյանքը։

Կարող եք ֆինանսապես աջակցել հետևյալ տարբերակներով.

reArmenia հարթակով՝ https://rearmenia.com/…/fundr…/help-save-marines-life…

ArCa – 4083 0600 1658 0124 Visa card (ստացող՝ Marine Sargsyan)

Idram – 555962539 (Marine Sargsyan ID)

Սբերբանկ – 2202 2084 8755 9271 (Кристине Валерьевна Г.)

Բանկային փոխանցում՝ Ամերիաբանկ
Ստացող՝ Մարինե Սարգսյան

AMD: 1570047033910300

USD: 1570004287878501

EUR: 1570067982259846

RUB: 1570089635045158

Բոլոր ռեկվիզիտները պատճենելու և SWIFT կոդերի համար՝ https://shorturl.at/3adWR :

Բժշկական՝ https://shorturl.at/wSGv0 ու ֆինանսական՝ https://shorturl.at/erZNZ բոլոր փաստաթղթերին կարող եք ծանոթանալ այստեղ։

Միասին մենք կարող ենք անհնարինը դարձնել հնարավոր Մարինեի համար։ Ժամանակը չի սպասում։

Դրամահավաքային արշավի նախաձեռնող և կազմակերպիչ՝ Քրիստինե Գրիգորյան, +37497206079»։