ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանի համար անընդունելի ու անհասկանալի են կառավարության անդամի երդման տեքստի փոփոխության հիմնավորումները, որոնք ներկայացրել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Նա հարց ուղղեց ՔՊ-ականներին. «Ո՞վ պետք է պատասխանատվություն կրի մի ամբողջ սերնդի համար, որը 44-օրյա պատերազմի զոհ դարձավ»։
Պատգամավորը տպավորություն ունի, որ ՔՊ-ն Ադրբեջանի ճնշման տակ ինչ-որ փոփոխություններ է ուզում անել։
«Տիկին Գալյան, եթե օտար երկրների կողմից պարտադրանք կա ու օգնության կարիք ունեք, նշան տվեք, մենք պատրաստ ենք պարտադրանքներից ձերբազատել ձեր կառավարությունը»,- նշեց Գևորգյանը։









