Foto

Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է, որ ՀԷՑ-ի խլման գործընթացը նոր փուլ է մտնում. երեկ ՏԿԵ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ««Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» կառավարության որոշման նախագիծը։

Օրաթերթի փոխանցմամբ, հիմնավորումներում նշվում են անվտանգության, սպառողների իրավունքների պաշտպանության, անխափան էլեկտրամատակարարման և ռազմավարական օբյեկտների բնականոն աշխատանքի անհրաժեշտությունը, ինչպես նաև «չհիմնավորված վնաս չի պատճառում սեփականատերերին» և այլ ձևակերպումներ։

«Փաստ»-ի հետ զրուցած տնտեսագետները պնդում են, որ հիմնավորումներ չկան, իսկ գործընթացը քաղաքական է։ Նշվում է, որ որոշ ձևակերպումներ «շարադրություն» են հիշեցնում։