Foto

Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը Լուսինե Բադալյանի նախագահությամբ սեպտեմբերի 9-ին գումարել է անդրանիկ նիստը:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել է Զարուհի Բաթոյանի թեկնածությունը։

Քվեարկության արդյունքում Զարուհի Բաթոյանն ընտրվել է Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։