Նիկոլաս Քեյջի՝ Մալիբուում գտնվող առանձնատան մոտ՝ նախկին ավտոճանապարհի հատվածում, սեպտեմբերի 8-ին հսկա փոս է առաջացել։ Այս մասին հայտնում է Page Six-ը։
Փոսի չափերը մոտ 9×9 մետր են։ Նախնական տվյալներով՝ ճանապարհի փլուզման պատճառը ափամերձ տարածքի էրոզիան է։
Դեպքի վայրում աշխատել են գազային ընկերության մասնագետները, որոնք զբաղվել են վնասված գազատարի վերականգնմամբ։ Չնայած զգալի ավերածություններին՝ տարհանում չի իրականացվել։ ԶԼՄ-ի տվյալներով՝ տուժածներ չկան։
Քեյջը 370 քմ մակերեսով առանձնատունը ձեռք է բերել 2024 թվականին։ Գույքի արժեքը գնահատվում է 10,5 միլիոն դոլար։ Տնից բացվում է տեսարան դեպի օվկիանոս, իսկ տանիքում կա սեփական տեռաս։









