Foto

Լավրովը բացատրել է Ալյասկայում «ԽՍՀՄ» գրությամբ սվիտերով ներկայանալու պատճառը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պատմել է, թե ինչու է 2025 թվականին Ալյասկայում հայտնվել «ԽՍՀՄ» գրությամբ սվիտերով։

Նրա խոսքով՝ սվիտերն իրեն նվիրել է մտերիմ ընկերը, և ինքը հաճույքով այն կրել է Ալյասկայում։

«Այն ինձ նվիրել է ընկերս։ Հաճույքով հագա այն և դուրս եկա դրանով Ալյասկայում։ Այստեղ ամոթալի ոչինչ չեմ տեսնում»,- ասել է Լավրովը՝ «Сама Меньшова» ինտերնետային նախագծին տված հարցազրույցում։

Նա նշել է, որ այդ հագուստի ընտրությունը կապված է Ռուսաստանի և ԱՄՆ-ի համար ընդհանուր պատմական հիշողության, մասնավորապես՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ, որի համատեքստում հիշատակել է նաև Ալյասկան։

Լավրովը նաև խոստովանել է, որ կարոտում է խորհրդային շրջանը, քանի որ ծնվել և մեծացել է ԽՍՀՄ-ում։

Լավրովը «ԽՍՀՄ» գրությամբ սվիտերով հայտնվել էր Ալյասկայում 2025 թվականի օգոստոսին՝ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի բանակցությունների ժամանակ։ Ավելի ուշ նա կոչ էր արել հագուստի վրա «ԽՍՀՄ» գրության մեջ գաղտնի իմաստ չփնտրել՝ նշելով, որ սվիտերը «շատ ոճային» է և Ռուսաստանում մեծ տարածում ունի։