Գերմանիան և Ռուսաստանը պահպանում են ընդհանուր դիվանագիտական շփումները։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հայտնել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարտին Գիզեն։
«Այո, անշուշտ, կապ կա. նախկինի նման աշխատում է մեր դեսպանությունը Մոսկվայում, նախկինի նման կա Ռուսաստանի դեսպանությունն այստեղ (Բեռլինում)։ Կան սովորական դիվանագիտական շփումներ, որոնք անհրաժեշտ են այդ աշխատանքն ապահովելու համար», – ասել է նա:









