Foto

Մեր իրավունքն է լուծել այն արտոնությունների հարցերը, որոնք ՀՀ-ն կկորցնի ԵՄ-ի հետ մերձենալու դեպքում

Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում լուծելու այն արտոնությունների հետ կապված հարցերը, որոնք Հայաստանը կկորցնի ԵՄ-ի հետ մերձենալու դեպքում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետը Ալեքսեյ Օվերչուկը Արևելյան տնտեսական համաժողովում։

«ԵՄ-ին անդամակցելու հարցը Հայաստանի անձնական գործն է և այդ հարցը լուծելու նրա ինքնիշխան իրավունքը։ Իսկ մեր իրավունքն է լուծել այն արտոնությունների հետ կապված հարցերը, որոնք Հայաստանը կկորցնի ԵՄ-ի հետ մերձենալու դեպքում»,-ասել է նա։