Foto

30-ամյա վարորդը «Mitsubishi»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել ձորակում

Երեկ՝ օգոստոսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Նորավանք տանող ավտոճանապարհի 2-րդ հատվածում Սյունիքի մարզի բնակիչ՝ 30-ամյա Ապավեն Հ.-ն, իր վարած «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջված հայտնվել ձորակում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարապետ Հարությունյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի և վաշտի հրամանատար Գևորգ Գյուրջյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Մարգար Մանուկյանը և Արթուր Պողոսյանը։

Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։