ԱՄՆ-ի կողմից Հորմուզի նեղուցն ամերիկյան հայտարարելը ցնդաբանություն և հալյուցինացիա է։ Այս մասին ասել է Իրանի ԱԳ փոխնախարար Կազեմ Ղարիբաբադին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Շիզոֆրենիան բարդ և սուր հոգեբանական խանգարում է, որն արտահայտվում է մտածողության խանգարմամբ և իրականության աղավաղված ընկալմամբ։ Դրա ամենահաճախ հանդիպող ախտանիշներն են հալյուցինացիաներն ու ցնդաբանությունը»,- մեկնաբանել է նա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրապարակումը։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցն արդեն համարում է ԱՄՆ-ի տարածք։ Ավելի ուշ նա Truth Social-ում հրապարակել էր մի նկար, որտեղ Հորմուզի նեղուցը, ամերիկյան այլ տարածքների հետ մեկտեղ, նշված է որպես ԱՄՆ-ին պատկանող։









