Foto

Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը ու Սերժ Սարգսյանը պետք է ապրեն թոշակով․ Նիկոլ Փաշինյան

Քոչարյանասերժական մաֆիան ունեցել ու դեռևս ունի իր շոշափուկները ՀՀ դատաիրավական համակարգում, լրագրողներին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ասաց, թե Քոչարյան ընտանիքը դիտավորյալ «զենքայնացրել է» երեխաներին։

«Մենք պետք է ասենք՝ դե, Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը վերին արտի ցորենն են, կարող են թալանել Հայաստանն ու սերնդեսերունդ ժառանգե՞ն թալանը։ Ոչ մեկ հարց չի տալիս՝ միլիարդները Ռոբերտ Քոչարյանին որտեղի՞ց, ո՞ւմ են ձեռ առնում»,- նշեց Փաշինյանը։

Նա շեշտեց՝ և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Գագիկ Ծառուկյանը, և՛ Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն, տեսնեն թոշակը նստե՞լ է, թե՞ չէ։

«Նրանք պետք է ապրեն թոշակով»,- ընդգծեց Փաշինյանը։