Foto

Հայկ Մարտիրոսյանը «Rubinstein Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի 4-րդ հորիզոնականում է

Օգոստոսի 15-ից 23-ը Լեհաստանի Պոլյանիցա-Զդրույ քաղաքում անցկացվել է «Rubinstein Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարը։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ 

Մրցաշարի միանձնյա հաղթող է դարձել ամերիկացի գրոսմայստեր Էվոնդեր Լյանը, ով 9 հնարավորից վաստակել է 5.5 միավոր:

Հայաստանի առաջատար շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը վաստակել է 5 միավոր և կիսել 2-5-րդ տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը։