Foto

Մասիսում միջոցառում կանցկացվի՝ նվիրված Մարտունու օրվան, Արցախին և արցախցիներին

Մասիսի համայնքապետարանը հաղորդագրություն է տարածել․

«Մասիսը միշտ եղել է Արցախի և արցախցիների կողքին և շարունակում է լինել։

Այդ միասնականության հերթական վկայությունն է այս կիրակի կայանալիք միջոցառումը՝ նվիրված Մարտունու օրվան, Արցախին և արցախցիներին։

Այս օրը պարզապես միջոցառում չէ։ Սա միասին լինելու, միմյանց ուժ տալու, մեր ցավն ու ուրախությունը միասին կիսելու օր է։ Օր, երբ ևս մեկ անգամ պետք է ցույց տանք, որ արցախցին մենակ չէ։
Մենք հաղթելու ենք միմիայն միասնական լինելով՝ համախմբվելով, իրար կողքի կանգնելով և մեր հիշողությունը, մշակույթն ու արժեքները պահպանելով։

Սիրով հրավիրում ենք բոլորին՝ Մասիսի բնակիչներին, արցախցիներին և բոլոր հայրենասերներին, միանալու մեզ, ներկա լինելու այս կարևոր օրվան և միասին կիսելու մեր հիշողությունները, մեր ցավն ու մեր ուրախությունը։
 Օգոստոսի 23-ին՝ ժամը 17:00-ից
 Մասիս քաղաքի կենտրոնական այգում
Հանդիպում ենք բոլորով»։