ՔՊ պատգամավոր, Ազգային ժողովի իններորդ գումարման աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մեծ պատասխանատվությամբ եմ ստանձնում ՀՀ Ազգային ժողովի իններորդ գումարման աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը։
Պատրաստ եմ իմ փորձն ու գիտելիքները ծառայեցնել հանձնաժողովի արդյունավետ աշխատանքին և մեր քաղաքացիների բարեկեցության բարելավմանը»։









