Foto

«Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված 48-ամյա տղամարդը մտել է Երևանի ավագ դպրոց և հայհոյանքներ հնչեցրել

Օգոստոսի 8-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Տեղեկություն է ստացվել, որ մի քաղաքացի է մտել «Հերացու» անվան ավագ դպրոց, դրսևորում է ոչ ադեկվատ վարքագիծ, հայհոյում է, և, չնայած նրան դուրս հրավիրելուն՝ չի հեռանում։

Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ ժամը 12։10-ի սահմաններում Հրաչյա Ներսիսյան փողոցի 3 հասցեում գտնվող «Հերացու» անվան ավագ դպրոց է մտել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Կոշ» քրեակատարողական հիմնարկում հաշվառված 48-ամյա Արմեն Հ․-ն։ Տվյալ պահին դպրոցում ներկա են գտնվել երկու ուսուցիչ, զինղեկը և վերանորոգման աշխատանքներ իրականացնող 3 անձ։ Արմեն Հ․-ն, ըստ տեղեկությունների, տևական ժամանակ հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։