Foto

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան ռազմատեխնիկական համագործակցության հարցերը

Օգոստոսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը, մասնավորապես՝ ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող հարցեր։