«Հրապարակ»-ը գրում է.
Գեղարքունքի մարզպետ Կարեն Սարգսյանին հարցում եմ արել․
«Ձեր կենսագրության մեջ գրել եք․ «2016թ.-ին ընդունվել է Մոսկվայի մարզային իրավունքի եւ կառավարման ինստիտուտի Մենեջմենթի բաժինը (անավարտ)»: Մտադի՞ր եք Մոսկվայի այդ բուհն ավարտել, եթե այո` ե՞րբ»։ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից հայտնել են․ «Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, աշխատանքային ծանրաբեռնվածությունից ելնելով, Մոսկվայի մարզային իրավունքի եւ կառավարման ինստիտուտի Մենեջմենթի բաժնում չի շարունակել ուսումը եւ մտադիր չէ ավարտելու»։
Մարզպետ Կ․ Սարգսյանի կենսագրության մեջ գրված է, որ նա 2002-2008թթ. սովորել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտում, 2009-2015թթ. Մոսկվա քաղաքում զբաղվել է անհատ ձեռներեցությամբ, 2018թ. առաջադրվել է Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու՝ «Իմ քայլը» դաշինքի կողմից: Իսկ թե 2015-ից մինչեւ 2018 թվականներն ինչով է զբաղվել, հայտնի չէ` կենսագրության մեջ 3 տարվա բաց կա։









