Foto

ԵԿԶՀ-ի համաժողովում կքննարկվեն Հայաստանի և տարածաշրջանի երկրների աշխատաշուկաները

2026 թվականի հոկտեմբերի 29-ին Աստանայում կկայանա Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամի միջազգային տնտեսական համաժողովը։

Համաժողովի թեման է՝ «Հավասարակշռված տնտեսական զարգացման ճանապարհին»։

Միջոցառումը նախատեսված է որպես բարձր մակարդակի փորձագիտական քննարկում՝ տնտեսական քաղաքականության գործնական հարցերի շուրջ կարծիքների և մոտեցումների փոխանակման նպատակով։

Համաժողովի հիմնական թեմատիկ ուղղություններից մեկը կլինի ԵԿԶՀ-ի առաջատար վերլուծական զեկույցի ներկայացումը, որը նվիրված է Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի աշխատաշուկաներին։

Քննարկումների ընթացքում մասնագետները կանդրադառնան նաև տնտեսությունների պոտենցիալ ՀՆԱ-ի գնահատմանը, ինչպես նաև տարածաշրջանի տնտեսությունների երկարաժամկետ աճը պայմանավորող հիմնական գործոններին։