Foto

ՀՀ իշխանությունները ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում ցուցաբերել են տարօրինակ վարքագիծ. դա դրսևորվել է դեռևս այն պահին, երբ ՀՀ-ում ձերբակալվեց ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը. Ղազարյան

Հայաստանի իշխանությունները ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում ցուցաբերել են տարօրինակ և հակասական վարքագիծ, որը դրսևորվել է դեռևս այն պահին, երբ ՀՀ-ում ձերբակալվեց ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Էդգար Ղազարյանը։

«Նա ՀԱՊԿ-ի բոլոր պետությունների ղեկավարների կողմից ընտրված պաշտոնյա էր և ուներ դիվանագիտական անձեռնմխելիություն՝ ՀԱՊԿ-ի ողջ տարածքում, այդ թվում՝ ՀՀ տարածքում։ 

Բելառուսի նախագահը հայտարարել էր, որ իրենց հետ Խաչատուրովի ձերբակալման վերաբերյալ որևէ հարց չի քննարկվել. դա արդեն իսկ ծանր հարված էր ՀԱՊԿ-ի հեղինակությանը և Հայաստանի՝ այդ կազմակերպությունում դիրքավորմանը»,-նշեց նա։

Հավելեց՝ 2022 թվականի Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի ժամանակ ՀՀ-ն դիմել է ՀԱՊԿ-ին, և այդ ժամանակ նախագահող երկիրը հենց Հայաստանն էր. «2022 թվականի հունվարին Ղազախստանի կողմից եղել է ևս մեկ դիմում։ Նիկոլ Փաշինյանը շատ արդյունավետ է աշխատել, զորքեր են ուղարկվել ՀԱՊԿ-ի անդամ երկրներից Ղազախստան, այդ թվում՝ Հայաստանից»։