ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հերթական անգամ արձանագրել է թերլիցքավորում «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում (հասցե՝ ք․ Երևան, Ռուբինյանց 41/1):
«Տեղեկացնում ենք, որ տնտեսավարողին պատկանող տասնյակից ավելի գազալցակայաններում հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ, այդ թվում՝
▪️ թերլիցքավորում,
▪️ չստուգաչափված չափիչ միջոցների օգտագործում,
▪️ կապարակնիքների ապօրինի հեռացում՝ խախտումների հայտնաբերումից հետո,
▪️ արագ արձագանքման QR կոդերի բացակայություն։
Վերջին ստուգմները ևս վկայում են, որ գազալցակայանը զբաղվում է հեղուկացված ածխաջրածնային գազի էական խախտումներով՝ թերլիցքավորմամբ։ Կազմակերպության տնօրենին կրկին անգամ հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ խախտումները վերացնելու ուղղությամբ։ Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։
Կրկին հորդորում ենք սպառողներին զերծ մնալ «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից լիցքավորում իրականացնելուց՝ Ձեր իսկ շահերից ելնելով։
Տեսչական մարմինը շարունակելու է վերահսկողությունը վառելիքի իրացման ոլորտում և օրենքով սահմանված կարգով արձագանքելու է յուրաքանչյուր այն դեպքին, երբ տնտեսավարողի գործողությունների հետևանքով խախտվում են սպառողների իրավունքները», - նշված է հաղորդագրությունում։









