Foto

Արգամ Աբրահամյանը մեղադրանքն աբսուրդ է համարում․ պաշտպան

Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, իրեն ներկայացված՝ 2023թ․ Սողոմոն Վլասյանի սպանությունը պատվիրելու մեղադրանքը չի ընդունում՝ գնահատելով այն աբսուրդային այն աստիճան, որ չի էլ ցանականում խոսել այդ մասին։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Արգամ Աբրահամյանի պաշտպանական խմբի անդամ Էմին Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ Արգամ Աբրահամյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է օգոստոսի 8-ին։