Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից անհատ ձեռնարկատեր Հասմիկ Հովհաննիսյանին պատկանող գազավորված ըմպելիքների արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, Գավառ համայնք, Հայրավանք բնակավայր, ապրանքանիշը՝ Լևագե) իրականացրած վերահսկողությունը բացահայտել է սննդամթերքի արտադրության համար անընդունելի սանիտարահիգիենիկ պայմաններ. այսպես՝
- արտադրամասի հատակների, պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
- առաստաղներն ապահով չեն եղել, ինչը չի կանխարգելում կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղներից մասնիկների թափվելու հնարավորությունը, նպաստում է խոնավության խտացմանը,
- սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով, սանհանգույցով։
Գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվ ել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:









