Foto

Մեր նկատմամբ մեղադրանքն անհիմն է, 1-ին նիստն էլ չկայացավ, դատավորը ինքնաբացարկ հայտնեց

Իշխանությունների և իշխանական կառույցների կողմից քայլեր են ձեռնարկվում եկեղեցու հեղինակությունը վնասելու, ինքնավարությունը սահմանափակելու, և եկեղեցին իրենց կամքին հպատակեցնելու համար, այս մասին Մայր տաճարում դիմելով հավաքվածներին ասել է Վեհափառ Հայրապետը։

«Ինչպես և քաղաքական ժամանակավոր նպատակահարմարությունների առջև ազգային ինքնության ընկալումը, նվիրական ու սրբազան խորհրդանիշները ու հիշատակները ձևափոխելու համար։ Եկեղեցու ինքնավարությունը ազգի բարօրության, պետության հզորացման կարևոր գրավականներից մեկն է եղել բոլոր ժամանակներում։

Ցավով ենք անդրադառնում, որ մեր սուրբ եկեղեցին և հոգևորականները իշխանությունների կողմից ենթարկվում են հետապնդումների։ Մենք լի ենք վճռականությամբ՝ պաշտպանելու մեր արդար իրավունքը»,-նշել է նա։