Foto

Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը ռազմական դաշինք ստեղծելու մասին համաձայնագիր են ստորագրել

Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը Մեքքայում ռազմական դաշինք ստեղծելու մասին համաձայնագիր են ստորագրել։

Այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Անկարայում իր աղբյուրները։

Նշվում է, որ «Մեքքայի համաձայնագիր» անվանումը ստացած փաստաթուղթը ստորագրել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանը և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը։

Թուրքական լրատվամիջոցների տեղեկություններով՝ համագործակցության հնարավոր ուղղություններից մեկը կարող է լինել Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միացումը Թուրքիայի հինգերորդ սերնդի KAAN կործանիչի ստեղծման ծրագրին։