Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների պատվիրակությունների միջև պահպանվում են լավ հարաբերություններ։ Այդ մասին Ղրղզստանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Մենք մշտապես կապի մեջ ենք։ Մեր հարաբերությունները լավ են», — ասել է նա։
Միևնույն ժամանակ Օվերչուկը չի հստակեցրել, թե արդյոք երկու երկրների վարչապետները շփում ունեցել են Եվրասիական միջկառավարական խորհրդի այսօրվա նիստի շրջանակում։









