Foto

Սեպտեմբերի 15-ին Սահմանադրական դատարանը քննելու է ԹՐԻՓՓ-ի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը

2026 թվականի սեպտեմբերի 15-ին, ժամը՝ 11։00-ին, Սահմանադրական դատարանը քննելու է ԹՐԻՓՓ-ի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը։ Այս մասին հայտնում է «Ուժեղ Հայաստան»-ի անդամ Գոհար Մելոյանը։

«Նաեւ այսօր կայացել է Արարատ Միրզոյանի եւ խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արյե Լայթսթոունի համդիպումը, որին ներկա է գտնվել նաև Թրանս-Կասպյան ձեռնարկությունների հիմնադրամի նախագահ եւ ըստ շրջանառվող լուրերի՝ ՀՀ-ում մի քանի խոշոր ընկերությունների իրական շահառու Կոնստանտին Սոկոլովը»,-գրել է Մելոյանը: