ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ հնգամսյա պատերազմին վերջ դնող գարծարք կնքելու համար Իրանին «վերջին շանսն» է տրվել, հակառակ դեպքում՝ երկրին «գլխատում» է սպասվում։
«Կարծում եմ՝ երեւի ինչ-որ բան կստանանք, բայց ուզում եմ նրանց հնարավոր բոլոր վերջին շանսերը տալ, նախքան [նրանց] գլխատումը», – Օվալաձև աշխատասենյակում պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասել է Թրամփը՝ վերահաստատելով Իրանին ուղղված ռազմական սպառնալիքը։
Թրամփը դարձյալ պնդել է, թե գործարքի ուղղությամբ Իրանի հետ բանակցություններ են ընթանում, թեև Թեհրանից հերքել են, թե Վաշինգտոնի հետ բանակցություններ էին նախատեսված։
«Դրանք հենց հիմա ընթանում են», – վստահեցրել է Թրամփը՝ պնդելով, թե բանակցությունները տեղի են ունենում Իրանի, Սաուդյան Արաբիայի, Կատարի, Արաբական Միացյալ Էմիրությունների և այլ երկրների խնդրանքով։
«Սա գործարք կնքելու նրանց վերջին հնարավորությունն է»։









