Foto

Հայաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ բարենպաստ

Հայաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ բարենպաստ՝ պատվաստումներում բարձր ընդգրկվածության և իրականացվող կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ։

«Միաժամանակ, աշխարհի մի շարք երկրներում շարունակում են գրանցվել կարմրուկի բռնկումներ, ուստի

արտերկիր ճանապարհորդելիս կարևոր է համոզվել, որ ստացել եք տարիքին համապատասխան կարմրուկի դեմ պատվաստումները։

Հիշեցնում ենք, որ կարմրուկի դեմ պատվաստումն անվտանգ, արդյունավետ և հիվանդության կանխարգելման միակ միջոցն է։ Հայաստանում այն հասանելի է անվճար բոլոր պոլիկլինիկաներում»,-հայտնում են ՀՎԿԱԿ-ից։