Foto

Անօրինական միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող անձը հանձնվել է Մոլդովայի իրավասու մարմիններին. Դատախազություն

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Մոլդովայի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. անօրինական միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող՝ հետախուզման մեջ գտնվող Ա.Կ.-ն հանձնվել է Մոլդովայի իրավասու մարմիններին: