Foto

Բլոգեր Լուսիկ Կարապետյանին խարդախության գործով ԱՄԷ-ից կհանձնեն Ռուսաստանին

ԱՄԷ-ից Ռուսաստան կհանձնվի բլոգեր Լուսիկ Կարապետյանը։ Նա միլիոնատեր բլոգեր Խիզրի Զապիրովի խարդախության գործով անցնում է որպես մեղադրյալ։

Քննության վարկածով՝ 2020 թվականի դեկտեմբերից մինչև 2021 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում նա կազմակերպված խմբի կազմում քաղաքացիներից հափշտակել է 85 հազար ռուբլի։ Մարդկանց ներգրավել է համացանցում բարձր եկամուտների կեղծ խոստումներով, ինչպես նաև գովազդել ներդրումային ծառայություններ՝ մեծ շահույթ խոստանալով։

Գործը հարուցվելուց հետո մեղադրյալը թաքնվել է քննությունից, միջազգային հետախուզում է հայտարարվել և նրա նկատմամբ հեռակա կարգով խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Կարապետյանին ձերբակալել են ԱՄԷ-ում, ինչից հետո Ռուսաստանի գլխավոր դատախազությունը հարցում է ուղարկել նրան արտահանձնելու վերաբերյալ։ Տվյալ երկրի իրավասու մարմինները արտահանձնման մասին որոշում են կայացրել։