Foto

Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր

Սիեթլում անցկացվող «Bite of Seattle» ամենամյա քաղաքային փառատոնի ժամանակ անհայտ անձանց կողմից բացված կրակոցների հետևանքով երեք մարդ է զոհվել, վիրավորվել հինգ հոգի, այդ թվում՝ երկու տարեկան երեխա։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն:

Սիեթլի քաղաքապետ Քեթի Ուիլսոնը հայտնել է, որ ողբերգության առնչությամբ մեկ անձ է ձերբակալվել։ Քաղաքային իշխանությունները սկզբում հայտնել էին երկու անձի ձերբակալման մասին, սակայն ավելի ուշ փոխել էին այդ տեղեկությունը՝ առանց հավելյալ պարզաբանումների։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։