Ադրբեջանի լրատվամիջոցների զարգացման գործակալությունը (MEDIA) անօրինական է համարել իրանական Sahar հեռուստաալիքի և Mehr լրատվական գործակալության գործունեությունն Ադրբեջանում և պատասխան սահմանափակումներ է կիրառել նրանց նկատմամբ:
ԶԼՄ-ները հայտնում են, որ որոշումը կայացվել է փոխադարձության սկզբունքին համապատասխան։ Նշենք, որ Իրանի հետախուզության նախարարությունը մի քանի օտարերկրյա լրատվամիջոցի, այդ թվում՝ ադրբեջանական AzTV հեռուստաալիքին, ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում և զգուշացրել է քրեական պատասխանատվության մասին այդ ԶԼՄ-ների հետ համագործակցության դեպքում:









