Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ստորագրել է օրենքներ, որոնցով ռազմական դրության և համընդհանուր զորահավաքի գործողության ժամկետը երկարաձգվում է ևս 90 օրով։ Այդ մասին վկայում են Ուկրաինայի Գերագույն ռադայի պաշտոնական կայքում հրապարակված տվյալները։
Հուլիսի 14-ին Գերագույն ռադան հավանություն էր տվել ռազմական դրության և համընդհանուր զորահավաքի ժամկետի հերթական՝ 90-օրյա երկարաձգմանը։
Ռադայի կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ երկու օրինագծերն արդեն վերադարձվել են խորհրդարան՝ նախագահի ստորագրությամբ։
Ուկրաինայում ռազմական դրությունը գործում է 2022 թվականի փետրվարի 24-ից, իսկ հաջորդ օրը Զելենսկին ստորագրել էր համընդհանուր զորահավաք հայտարարելու մասին հրամանագիրը։









