Foto

2026-ի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 1,576 մլրդ դրամ

Հրապարակվել է ՀՀ 2026 թվականի առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը:

2026 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 1,643 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին կիսամյակի ճշտված ծրագրով կանխատեսված ցուցանիշի 106.0% կատարողական: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 14.7%-ով կամ 210.1 մլրդ դրամով:

2026 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 1,576 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին կիսամյակի ճշտված ծրագրի 83.2% կատարողական: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 7%-ով կամ 103.6 մլրդ դրամով:

2026 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 67.3 մլրդ դրամ հավելուրդով՝ առաջին կիսամյակի համար ծրագրված 342.4 մլրդ դրամ պակասուրդի և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 39.2 մլրդ դրամ պակասուրդի դիմաց:

Մանրամասները՝ հղմամբ։